Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 18.2%-ով
Տնտեսություն
13:40 01/06/2017
Հայաստան

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 18.2%-ով

2017թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 298 533 զբոսաշրջիկ կամ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 18.2%-ով: Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:

2017թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 266 324 մարդ կամ 2016թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 17.1% -ով:

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, 2017թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26.1%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14.2%-ը` ԵՄ երկրներին և 59.7%-ը` այլ երկրների:
 

Placeholder
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 18.2%-ով