Թուրքիայում վթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ
Տարածաշրջան
09:51 01/06/2017
Տարածաշրջան

Թուրքիայում վթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ

Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է երկրի հարավ-արևելքում գտնվող Շիրնակ նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով 13 զինծառայողի մահվան լուրը:  Ռիա նովոստիի հաղորդմամբ, ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին վթարի հետևանքով 13 զինծառայողի մահվան մասին, որոնց թվում են նաև գեներալ, երկու գնդապետ, չորս սպա:

Թուրքիայի ռազմական գերատեսչության տեղեկացմամբ, Сougar AS 532 ուղղաթիռը վթարի է ենթարկվել նախօրեին՝ բախվելով էլեկտրականության լարերին: Նշվում է, որ թիչքից երեք րոպե անց ուղղաթիռն ընկել է: 

Աղետի վայր է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարարը:





Placeholder
Թուրքիայում վթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ