Մեսսին Չինաստանում իր անունով զվարճանքների այգի կհիմնի
Աշխարհում
19:00 02/06/2017
Աշխարհ

Մեսսին Չինաստանում իր անունով զվարճանքների այգի կհիմնի

«Բարսելոն»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ծրագրում է 2019-ին Չինաստանում իր անունով զվարճանքների այգի բացել:

Վեստի.ռու կայքը, հղում անելով Agence France-Presse-ին, գրում է, որ Messi Experience Park-ում ավելի քան 20 ատրակիցոն է լինելու՝ 80 հազար քառակուսի մետր մակերեսի վրա: Այգին հիմնվելու է Չինաստանի կենտրոնական հատվածում՝ Նանկին քաղաքում:

Mediapro խումբը, որը չինական Phoenix հեռուստաընկերության և ֆուտբոլիստի մենեջերների հետ զբաղվելու է նախագծի իրականացմամբ, խոստանում է, որ ժամանակակից ատրակցիոնները և մարզական կառույցները թույլ կտան այցելուներին ամբողջովին սուզվել «Մեսսիի Տիեզերք»:

 

Placeholder
Մեսսին Չինաստանում իր անունով զվարճանքների այգի կհիմնի