ՕՐՕ-ի քարոզչության համար տրամադրված մոտ 7 միլիոն դոլարից 2-ը ծախսվել է Սամվել Բաբայանի պարտքերը փակելու վրա. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:13 02/06/2017
Հայաստան

ՕՐՕ-ի քարոզչության համար տրամադրված մոտ 7 միլիոն դոլարից 2-ը ծախսվել է Սամվել Բաբայանի պարտքերը փակելու վրա. «Հրապարակ»

Սեյրան Օհանյանի ՕՐՕ-ի անփառունակ պարտությունից հետո նրանց կողքին գտնված,  որևէ կերպ ընտրական գործընթացներին մասնակցած անձինք տագնապի մեջ են։ Նրանց թվում է, որ հաշվեհարդարը հեռու չէ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Դա է պատճառը, որ, ասենք, նրա վաղեմի ընկերը, ով ստանձնել էր նախընտրական կամպանիայի ֆինանսավորումը, անսպասելիորեն հայտնվեց վարչապետի ներդրողների ակումբում՝ սեփական անձն անկանխատեսելի փորձություններից զերծ պահելու և ռեժիմին ևս իր հավատարմությունը ցույց տալու համար։ Ի դեպ, այս անձը բավականին պատկառելի գումար է տրամադրել նախընտրական քարոզչությանը՝ մոտ 7 միլիոն դոլարի տեսքով, որից մոտ 2 մլն-ն ծախսվել է Սամվել Բաբայանի պարտքերը փակելու վրա»,-հավելել է թերթը։

Placeholder
ՕՐՕ-ի քարոզչության համար տրամադրված մոտ 7 միլիոն դոլարից 2-ը ծախսվել է Սամվել Բաբայանի պարտքերը փակելու վրա. «Հրապարակ»