Առաջիկայում մեծ դիմակայություն կսկսվի վարչապետի և ոստիկանության միջև. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:12 02/06/2017
Հայաստան

Առաջիկայում մեծ դիմակայություն կսկսվի վարչապետի և ոստիկանության միջև. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ առաջիկայում չի բացառվում, որ մեծ դիմակայություն սկսվի վարչապետ Կարեն Կարապետյանի և ոստիկանության միջև: Ոստիկանության կողմից օրերս Բավրայի մաքսակետի պետի ու մաքսային միջնորդություն իրականացնող ՍՊԸ տնօրենի ձերբակալությունից հետո վարչապետը, որպես պատասխան, ցանկանում է կառավարության վերահսկողական վարչությանը «գործուղել» ոստիկանություն, որտեղ ստուգումների արդյունքում հույս ունի հասարակության համար սենսացիոն բացահայտումներ անել:

«Տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը լավ չի պատկերացնում Հայաստանի իշխանության առանձնահատկությունը, և եթե հանկարծ նա որոշի ստուգումներ ձեռնարկել ոստիկանությունում՝ հայկական մամուլի շատ միջոցների առաջին էջերին անպայմանորեն կհայտնվեն վարչապետի անձնական կյանքին վերաբերող լուսանկարներ և տեղեկություններ»,-մեկնաբանել  է թերթը։

 

Placeholder
Առաջիկայում մեծ դիմակայություն կսկսվի վարչապետի և ոստիկանության միջև. «Ժամանակ»