Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը
Տնտեսություն
18:42 02/06/2017
Հայաստան

Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության հասարակայնության և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, վարչապետը կարևորել է KfW բանկի աջակցությամբ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականությունը:

Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է կառավարության գործունեության առաջնահերթությունները, նախաձեռնած բարեփոխումները, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Ընդգծելով, որ Հայաստանի հետ գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ KfW տարածաշրջանային տնօրենն այն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ջրային տնտեսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ընթացիկ, ինչպես նաև ապագա ծրագրերին վերաբերող հարցեր:
 

Placeholder
Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը