Արա Բաբլոյանը շնորհավորել է Երվանդ Ղազանչյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ
Մշակույթ
11:07 02/06/2017
Հայաստան

Արա Բաբլոյանը շնորհավորել է Երվանդ Ղազանչյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Ղազանչյան,
շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ:

Թատերական ժանրն ու դերասանական խաղը ռեժիսորի Ձեր հմուտ ղեկավարությամբ վարպետորեն են համաձուլվել այն բազմաթիվ բեմադրություններում, որոնք տարիներ շարունակ կյանքի եք կոչել տարբեր թատրոններում ու բեմերում` հարստացնելով մեր մշակույթը:

Ստեղծագործական ուրույն ձեռագրի շնորհիվ Դուք մնայուն հետք եք թողնում հայրենական թատերարվեստում, որտեղ արժանիորեն եք դրսևորում նաև կազմակերպչի Ձեր ունակությունները:
ևս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական հաջողություններ և ամենայն բարիք»:

Placeholder
Արա Բաբլոյանը շնորհավորել է Երվանդ Ղազանչյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ