«Դուք շարունակում եք արարել, լույս ու լավատեսություն պարգևել հանդիսատեսին»
Մշակույթ
12:07 02/06/2017
Հայաստան

«Դուք շարունակում եք արարել, լույս ու լավատեսություն պարգևել հանդիսատեսին»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ և ամենայն բարիք: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Դուք հայ թատրոնի երախտավորներից եք, ստեղծագործական հարուստ և բովանդակալից ճանապարհ անցած արվեստագետ, որի կյանքն ու գործը թատերարվեստին նվիրված ծառայության փայլուն դրսևորում է:

Քաղաքացու և մտավորականի, սիրված և գնահատված արվեստագետի բարձր առաքելությամբ Դուք շարունակում եք արարել, լույս ու լավատեսություն պարգևել հանդիսատեսին՝ քարոզելով բարության և մարդասիրության անանց արժեքները»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: 

Placeholder
«Դուք շարունակում եք արարել, լույս ու լավատեսություն պարգևել հանդիսատեսին»