Արտաշես Մինասյանը Եվրոպայի առաջնության առաջատարների շարքում է
Սպորտ
15:56 02/06/2017
Հայաստան

Արտաշես Մինասյանը Եվրոպայի առաջնության առաջատարների շարքում է

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել են Եվրոպայի շախմատի անհատական առաջնության երրորդ տուրի պարտիաները: 3-րդ տուրում 3-րդ հաղթանակն է տոնել գրոսմայստեր Արտաշես Մինասյանը. նրա մրցակիցն է եղել Իտալիայի ուժեղագույն գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոն:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, առաջատարների խմբում ընթացող Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի է խաղացել Անդրեյ Վոլոկիտինի հետ:

3-րդ տուրում հաղթանակներ են տոնել Հրանտ Մելքումյանը, Տիգրան Հարությունյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը և Արթուր Դավթյանը:

3-րդ տուրից հետո 9 շախմատիստ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր մասնակիցներից առաջատարների թվում է Արտաշես Մինասյանը:

Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 2.5-ական միավոր:

Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն 2017-ը ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից:
Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 30-ից հունիսի 3-ը և հունիսի 5-10-ը: Հունիսի 4-ը հանգստյան օր է:

Placeholder
Արտաշես Մինասյանը Եվրոպայի առաջնության առաջատարների շարքում է