Իսրայելցի  զբոսաշրջային  օպերատորները ծանոթանում են Հայաստանին
Տնտեսություն
16:11 02/06/2017
Հայաստան

Իսրայելցի զբոսաշրջային օպերատորները ծանոթանում են Հայաստանին

Եռօրյա ճանաչողական այցով Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային  օպերատորներ Իսրայելից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաղորդմամբ,  այսօր նրանք հանդիպել են հայաստանյան զբոսաշրջային  օպերատորների  հետ:  Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը: 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ  Զարմինե  Զեյթունցյանը կարևորել է Հայաստանի և Իսրայելի միջև զբոսաշրջության  ոլորտում համագործակցությունը:

«Գտնում ենք, որ  երկու երկրների միջև  զբոսաշրջային այցելությունների ակտիվացումը բացի տնտեսական նշանակությունից  ունի նաև երկու ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության, ժողովուրդների   բարեկամության ամրապնդման և  զարգացման  նշանակություն»,-ասել է նա:

Հանդիպման  ընթացքում  քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Հայաստանի և Իսրայելի  միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը: Կողմերը փոխանակվել են անհրաժեշտ  տեղեկություններով՝ հետագայում համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով:

17 զբոսաշրջային օպերատորների այցը Հայաստան կազմակերպվել է «Արմենիա» ավաիընկերության կողմից:

Placeholder
Իսրայելցի զբոսաշրջային օպերատորները ծանոթանում են Հայաստանին