Նավթի համաշխարհային գները նվազել են
Տնտեսություն
10:16 02/06/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքներն իջել են 0,70%-ով՝  կազմելով  48,02 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան  ֆյուչերսները նվազել են 0,59%-ով՝ հասնելով բարելի համար 50,33 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազել են