Սյունիքի առանձին հողակտորներում կարկուտի հասցրած վնասը հասել է 80-100 տոկոսի
Տնտեսություն
14:45 03/06/2017
Հայաստան

Սյունիքի առանձին հողակտորներում կարկուտի հասցրած վնասը հասել է 80-100 տոկոսի

Ըստ նախնական ուսումնասիրությունների` Սյունիքի մարզում կարկտահարությունից առավելապես տուժել են խոշորացված Գորիս, Տեղ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Վերին Խոտանա, Կոռնիձոր, Սվարանց, Վաղատնի, Որոտան, Արավուս, Նորավան համայնքները` մոտ 60 տոկոսով,  իսկ առանձին հողակտորներ` 80-100 տոկոսով,- այս մասին հայտնում են ԳՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նախօրեին այցելել է Սյունիքի մարզ`  դիտարկելու տեղացած  ուժեղ կարկուտի պատճառած վնասի չափերը:

«Աշխատանքային խումբն առավել մանրակրկիտ կներկայացնի վնասի չափերը, հանձնաժողովը կամփոփի տվյալներն ու կներկայացնի կառավարություն։ Չնայած որոշ համայնքներում, օրինակ Կոռնիձոր և Տեղ համայնքների  որոշ դաշտերում կարկտահարության վնասը 80-90 տոկոս է կազմում, բայց հարակից տարածքներում այդուհանդերձ լավ բերք է սպասվում: Հուսանք, որ բնությունը նման տհաճ անակնկալներ էլ չի պատճառի»,- իր խոսքում նշել է փոխնախարար Աշոտ Հարությունյանը: 

Մասնագետները գյուղացիներին  խորհրդատվություն են տրամադրել կարկտահարության վնասների վերականգնմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, իսկ  100 տոկոսով վնասված մշակաբույսերը, որոնք հնարավոր չէ վերականգնել, խորհուրդ են տվել օգտագործել որպես կանաչ պարարտանյութ և անցկացնել հողի տակ։

Placeholder
Սյունիքի առանձին հողակտորներում կարկուտի հասցրած վնասը հասել է 80-100 տոկոսի