Նախարարը չի բացառում, որ գյուղերի դպրոցները ևս օպտիմալացվեն. ՀԺ
Օրվա մամուլ
09:05 03/06/2017
Հայաստան

Նախարարը չի բացառում, որ գյուղերի դպրոցները ևս օպտիմալացվեն. ՀԺ

Որքան էլ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խոսում է միայն  քաղաքային դպրոցները միավորելու և  խոշորացնելու մասին,  «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով,  դրան զուգահեռ  մարզպետարաններում քննարկումներ և աշխատանքներ են իրականացվում գյուղական համայնքներում  գործող  դպրոցներն օպտիմալացնելու ուղղությամբ:

Նախարար Լևոն Մկրտչյանի՝  թեմայի շուրջ տարբեր առիթներով մեկնաբանություններից  հասկանալի է դառնում, որ  ինքը  դեմ է  գյուղերում  գործող  դպրոցները փակելուն, բայց մյուս կողմից էլ  դրա  ջատագով  մարզպետարաններ  իրավասու չեն վերջնական  որոշում կայացնելու:

Ուրեմն ինչով է պայմանավորված նման իրավիճակը.«Ինձ համար սկզբունքային է, որ  պետք է  բնակավայրը ունենա դպրոց:  Բայց եթե որևէ գյուղում կա 7-8 երեխա ունեցող  դպրոց և մեկ  կիլոմետրի վրա  գործում է մեկ այլ դպրոց,  ու ճանապարհը այնպիսին է, որ  հնարավոր է տեղափոխել, այդ հարցը կարելի է դիտարկել:  Բայց յուրաքանչյուր դեպք պետք է հստակ լինի:  իսկ որպես սկզբունք, մենք պիտի իմանանք՝  եթե բնակավայրը ունի ապագա,  այդ ապագայի մեջ տեղավորվում է դպրոցը:  Այսինքն՝ եթե բնակավայրը ապագա չունի,  դա ուրիշ խնդիր է,  բայց եթե բնակավայրը պիտի շարունակի  իր գործունեությունը, պիտի ունենա իր լիարժեք  գործունեության համար  անհրաժեշտ պայմաններ»,- թերթի հարցին պատասխանելով՝  ասել է կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանը:

Placeholder
Նախարարը չի բացառում, որ գյուղերի դպրոցները ևս օպտիմալացվեն. ՀԺ