Հայկական արտադրության լոլիկը դեռ որոշ ժամանակ կարող է պահանջարկ  ունենալ ռուսական շուկայում. ՀԺ
Օրվա թեմա
09:27 03/06/2017
Հայաստան

Հայկական արտադրության լոլիկը դեռ որոշ ժամանակ կարող է պահանջարկ ունենալ ռուսական շուկայում. ՀԺ

Հայկական արտադրության լոլիկը դեռ  որոշ ժամանակ կարող է պահանջարկ  ունենալ ռուսական շուկայում:  Խնդիրն այն է, որ  երեկ ՌԴ վարչապետ  Մեդվեդևը ստորագրել է թուրքական  մթերքների՝  ՌԴ ներմուծելու  սահմանափակումները  վերացնելու հրամանագիր: Սակայն թուրքական լոլիկի մուտքը  ՌԴ նախկինի պես  դեռ արգելվում է. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Հրամանագրի համաձայն՝  սահմանափակումների ցուցակից հանվել են  սառեցված միսը,  հավի և հնդկահավի  ենթամրթերքները,  թարմ կամ սառեցված, ինչպես նաև  մարինացված վարունգը,  թարմ խնձորը, տանձը,  խաղողը, մորին և ելակը:  Թուրքական մթերքների դեմ պատժամիջոցները գործում են 2016-ի հունվարի 1-ից»,-հավելել է թերթը:

Placeholder