Թալիշի վերականգնման ծրագիր չունենք, ունենք Թալիշ կառուցելու մեծ ծրագիր. Արայիկ Հարությունյան
Օրվա թեմա
09:25 05/06/2017
ԼՂՀ

Թալիշի վերականգնման ծրագիր չունենք, ունենք Թալիշ կառուցելու մեծ ծրագիր. Արայիկ Հարությունյան

Մենք Թալիշի վերականգնման ծրագիր, որպես այդպիսին, չունենք, այլ ունենք Թալիշ կառուցելու մեծ ծրագիր: Անդրադառնալով Թալիշի վերակառուցման աշխատանքների իրականացման խնդրին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: 

«Վնասների վերականգնումը կարելի է մեկ-երկու ամսում լուծել, բայց նախագահի հանձնարարականով արդեն ունենք մշակած նախագիծ, որը նոր Թալիշի կառուցումն է»,- նշեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ շուտով Թալիշում կսկսվի դպրոցի, մանկապարտեզի շինարարությունը, արդեն ընթացքի մեջ է համայնքային կենտրոնի, բուժկետի, նոր տների կառուցապատման աշխատանքները:

Վարչապետը նշեց, որ թալիշցիների կողմից բարձրացված յուրաքանչյուր խնդիր, տեղում լուծում է ստանում:

Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է, որ Ալաշանը ժամանակավոր բնակավայրից վերածվի հիմնական բնակավայրի, վարչապետը պատասխանեց, որ չի կարելի պատմական Թալիշի տարածքը թողնել, դա ճիշտ չէ:
 

Placeholder
Թալիշի վերականգնման ծրագիր չունենք, ունենք Թալիշ կառուցելու մեծ ծրագիր. Արայիկ Հարությունյան