Կայացել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը
Սպորտ
17:15 05/06/2017
Հայաստան

Կայացել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը

Հունսի 4-ին անցկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը: Երրորդ տեղի համար մրցել են «Վաճառք» թիմը  և  «Նալբանդյանի Հավաքական» թիմը, որտեղ հաղթանակը տարավ «Նալբանդյանի Հավաքական» թիմը:

Բանկի հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ գավաթը խաղարկել են  «Երևան1» (Երևան քաղաքի մասնաճյուղեր)  և «Երևան 2»  (Երևան քաղաքի մասնաճյուղեր) թիմերը: Գավաթակիր է դարձել «Երևան 2» թիմը 5:3 հաշվով:

«Լավագույն ռմբարկու» է ճանաչվել Վահե Արսենյանը «Նալբանդյանի Հավաքական» թիմից:
Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Լևոն Նիկոլյանը «Երևան1» թիմից:
Մրցաշարի լավագույն ավագ է ճանաչվել Տարոն Ղուկասյանը «Երևան1» թիմից:
Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Հովհաննես Արշակյանը «Երևան1» թիմից։
 

Placeholder
Կայացել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը