Պայթյուն գազալցակայանում
Հասարակություն
10:06 05/06/2017
Հայաստան

Պայթյուն գազալցակայանում

Հունիսի 4-ին ԱԻՆ ժամը 00:03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 5 հասցեում` «Ստեփանյաններ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, «ԳԱԶել» մակնիշի մարդատար միկրոավտոբուսի (վարորդ՝ 1980 թ. ծնված Մ. Հ.) գազաբալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան:

Ամբողջովին վնասվել է միկրոավտոբուսը և գազալցակայանի սպասասրահի ապակին` մոտ 4 քմ:

Placeholder