Հրանտ Մելքումյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից է
Սպորտ
13:42 05/06/2017
Հայաստան

Հրանտ Մելքումյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից է

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության (398 մասնակից, 11 տուր) 5 տուրերից հետո միանգամից չորս շախմատիստ վաստակել է  4.5-ական միավոր և  գլխավորում է  մրցաշարային աղյուսակը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ առաջատարներն են՝ Իվան Չեպարինովը (Շախմատի եվրոպական միություն), Հրանտ Մելքումյանը (Հայաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա) և Դանիել Ֆրիդմանը (Գերմանիա):

Արման Փաշիկյանը (20-րդ տեղ) և  Գաբրիել Սարգսյանը (29-րդ) վաստակել են 4-ական միավոր:

Առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

Placeholder
Հրանտ Մելքումյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից է