Բալայան. Լապշինի ձերբակալման  վերաբերյալ արձագանքի բացակայությունը ոգեշնչեց Բաքվին
Քաղաքական
18:37 05/06/2017
Հայաստան

Բալայան. Լապշինի ձերբակալման վերաբերյալ արձագանքի բացակայությունը ոգեշնչեց Բաքվին

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության, ապա Ադրբեջանին հանձնելու գործի վերաբերյալ  միջազգային հանրության պատճաշ արձագանքների բացակայությունը ոգեշնչեց Բաքվին: Թվիթերյան իր միկրոբլոգում նման կարծւք է հայտնել ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Վրաստանում ադրբեջանցի ըննդիմադիր լրագրողի դեպքին:

 

Այսօր խնդրին անդրադարձել էր նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը.

«Այս միջադեպի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլև  միջազգային համայնքի հրամայականը՝ արձագանքել  այս աղաղակող մարտահրավերին։

Խնդիրն արդիական է նաև Ադրբեջանի կողմից սև ցուցակում ներառված օտարերկրացիների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի քաղաքացիների հիմնարար ազատությունները և իրավունքները երաշխավորելու առումով»-գրել է ՀՀԿ-ական գործիչը»:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Թբիլիսիի կենտրոնից մայիսի 29-ին: Նա անձնագիր չի ունեցել իր մոտ: Ավելի ուշ պարզվել է, որ լրագրողը Բաքվում է, ավելին՝ մեկուսարանում: Լրագրողն Ադրբեջանից Վրաստան էր տեղափոխվել 2014-ին, քանի որ լրագրողական գործունեության  պատճառով Ադրբեջանի իշխանությունների կողմից ճնշումների է ենթարկվել:
 

Placeholder
Բալայան. Լապշինի ձերբակալման վերաբերյալ արձագանքի բացակայությունը ոգեշնչեց Բաքվին