Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգի օրը փոխվել է
«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հունիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում պետք է տեղի ունենար աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսի մենահամերգը: Սակայն երեկ երեկոյան Արկադի Վոլոդոսի մենեջմենթից փառատոնի կազմակերպիչներին տեղեկացրել են, որ արտիստը վատառողջության պատճառով չի կարողանա այսօր ժամանել Երևան:
«Երեկ մեզ հայտնեցին, որ Արկադի Վոլոդոսի աջ աչքը վիրուսից ամբողջությամբ այտուցվել է, չի կարողացել բացել: Իրեն նշանակել են հնգօրյա հակաբիոտիկային բուժում, որը ստանալու է Մադրիդում: Մեզ ասացին, որ վիրուսով վարակված են կինն ու տղան, ով դպրոցից է այդ վիրուստը տուն բերել:
Մենք արագ աշխատեցինք իրենց հետ և համերգի օրը տեղափոխել ենք հուլիսի 3»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ համերգի տոմսերը ուժի մեջ են: