Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արաբագետ. Քաթարի քաղաքացիներից ահաբեկչական սպառնալիք Հայաստանի համար չկա
Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեղադրանքով արաբական չորս երկրներ խզել են Քաթարի հետ հարաբերությունները: Արաբագետ Արմեն Պետրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին, ահաբեկչության առումով սպառնալիք չե՞ն Հայաստան այցելող քաթարցիները:
«Քաթարի քաղաքացիներից ահաբեկչական սպառնալիք Հայաստանի համար չկա»,-ասաց նա, բացատրելով, որ Քաթարում ապրում է 2.6 մլն մարդ, բայց նրանցից մի քանի հարյուր հազարն ունեն քաղաքացիություն:
Այդ երկրում ապրող հնդիկներին, պակիստանցիներին, իրանցիներին մեծ մասամբ քաղաքացիության իրավունք չի տրված:
«Հայաստանը Քաթարի կողմից թիրախավորված չէ»,-ասաց արաբագետը:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող է օգտվել ու մեկուսացված երկրում Իրանի միջոցով տնտեսական ծրագրեր իրականացնել:
Նշենք, որ հունիսի 10-ից Քաթարի քաղաքացիները Հայաստան կարող են գալ առանց վիզայի:
Մանրամասները՝ տեսանյութում: