Կարեն Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:14 06/06/2017
Հայաստան

Կարեն Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝  վարչապետ Կարեն Կարապետյանը  երկու անգամ փորձել է  հրաժարական ներկայացնել,  սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է այն  ընդունել և  համոզել է, որ  շարունակի պաշտոնավարումը:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները,  Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու, և ՀՀԿ-ն արդեն սկսել է  հասարակությանը կամաց-կամաց պատրաստել  վարչապետի փոփոխությանն ու  այդ պաշտոնում ՍԵրժ Սարգսյանի նշանակմանը:

Թերթի գնահատմամբ՝ պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է հայտարարել, թե ԱԺ ընտրությունների արդյունքներով՝  մինչև 2020թ ժողովուրդը կառավարություն ձևավորելու և  վարչապետ նշանակելու իրավունքը տվել է  ՀՀԿ-ին և  հավելել. «Սա խորհրդարանական համակարգ է,  ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն  է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն»:

Placeholder
Կարեն Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու. «Ժողովուրդ»