Լևոն Արոնյանը Norway Chess կայծակնային մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը
Սպորտ
14:50 06/06/2017
Հայաստան

Լևոն Արոնյանը Norway Chess կայծակնային մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը

Հունիսի 5-17-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի է ունենում Norway Chess  գերհզոր շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը,  Վիշվանաթան Անանդը և  Անիշ Գիրին:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, երեկ  տեղի է  ունեցել կայծակնային շախմատի մրցաշար, որի հաղթողը իրավունք է ստացել ընտրելու մրցաշարում իր մեկնարկային համարը:
Այնուհետև այդ իրավունքն անցել էր 2-րդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստին և այդպես շարունակ: 10 շախմատիստից բաղկացած շրջանային մրցաշարում մեկնարկային համարը կարևոր է նրանով, որ 1-5-րդ համարների տակ հանդես եկող շախմատիստները 5 պարտիա կխաղան սպիտակ խաղաքարերով և 4 պարտիա՝ սևերով:

Կայծակնային մրցաշարի արդյունքներ.
1.Կարլսեն Մագնուս – 7½/9
2. Նակամուրա Հիկարու – 5½/9
3. Արոնյան Լևոն – 5½/9
4. Վաշիե-Լագրավ Մաքսիմ – 5/9
5. Կրամնիկ Վլադիմիր – 4½/9
6. Կարյակին Սերգեյ – 4½/9
7. Անանդ Վիշվանաթան – 4/9
8. Սո Ուեսլի – 4/9
9. Կարուանա Ֆաբիանո – 3/9
10. Գիրի Անիշ– 1½/9

Այնուհետև մասնակիցները ընտրել են մեկնարկային համարները:

Առաջին տուր.

Կարլսեն – Սո
Նակամուրա- Գիրի
Արոնյան – Կարուանա
Վաշիե-Լագրավ  – Անանդ
Կրամնիկ- Կարյակին
 

Placeholder
Լևոն Արոնյանը Norway Chess կայծակնային մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը