Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:06 06/06/2017
Հայաստան

Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից։ Արգամիչին պատկանող «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Ամբիկ Գևորգյանը «Հրապարակ»-ի լրագրողին հայտնել է, որ ինքն այսօրվանից այդ ՍՊԸ-ի տնօրենը չէ՝ լքում է Հայաստանը, մշտական բնակության է մեկնում Անգլիա։

«Դիմումս գրել եմ, վիզաս, վերջապես, եղել է։ Ընտանիքս, կինս, երեխաներս, թոռներս՝ բոլորն արտասահմանում են, ես էի մնացել, ես էլ եմ գնում, վիզաս չէր լինում, թե չէ շուտ կգնայի»,- ասել է նա։

Ապա հաստատել է թերթի տեղեկությունը, որ վերջերս Ռուսաստան է տեղափոխվել նաև նախկին վարչապետի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը։ Մշտակա՞ն բնակության։ «Այո, Ռուսաստանում է, էնտեղ ուզում է գործունեություն կատարի, էնտեղ էլ մնա»։ «Ազգովի» հեռանալու պատճառը, Գևորգյանի պնդմամբ, քաղաքական չէ, հավաստիացրել է, որ ինքն ընտանիքի համար է տեղափոխվում։

Placeholder
Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»