Մատաղիսի խավիարի գործարանում նախատեսվում է տարեկան արտադրել 15-20 տոննա սև խավիար
Տնտեսություն
18:45 06/06/2017
ԼՂՀ

Մատաղիսի խավիարի գործարանում նախատեսվում է տարեկան արտադրել 15-20 տոննա սև խավիար

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում տեղակայված խավիարի գործարանում նախատեսվում է արտադրել տարեկան 15-20 տոննա սև խավիար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Հետաքրքիր, հավակնոտ նախագիծ է, որը ոչ միայն հաջողություն է ունենալու, այլև  արտադրանքի ծավալներն ավելացնելու բոլոր նախադրյալները կան»,- նշեց վարչապետը:

Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ խավիարն արդեն փորձաքննություն է անցել համաշխարհային ճանաչում ունեցող խավիար արտադրող ընկերության կողմից, որի ղեկավարը եղել է Արցախում և ցանկություն հայտնել ոչ միայն մասնակցել արտադրանքի իրացմանը, այլև՝ ներդրումներ կատարել:

Վարչապետը նաև նշեց, որ գործարանն իր հզորությանը կհասնի 6-7 տարի հետո:

 

Placeholder
Մատաղիսի խավիարի գործարանում նախատեսվում է տարեկան արտադրել 15-20 տոննա սև խավիար