Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեկնարկել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի համատեղ զորավարժությունները
Հունիսի 4-ին Թբիլիսի մերձակայքում գտնվող Վազիանի ռազմաբազայում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի (ԶՈՒ) մասնակցությամբ մեկնարկել են ամենամյա «Կովկասի արծիվ-2017» զորավարժությունները:
Գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբին: Զորավարժությունները նպատակ ունեն զարգացնել երեք երկրների հատուկջոկատայինների միջև համագործակցությունը և նպաստել փորձի փոխանակմանը:
Թուրքիան նշյալ զորավարժությաններին ներկայացված է լինելու հատուկջոկատայինների 1 խմբով, 1 դիպուկահարով, 2 ուղղաթիռով, ինչպես նաև 1 բեռնատար ինքնաթիռով: Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 14-ը: