Հրանտ Մելքումյանը շարունակում է ընթանալ Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում
Սպորտ
11:31 06/06/2017
Հայաստան

Հրանտ Մելքումյանը շարունակում է ընթանալ Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել են Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 6-րդ տուրի պարտիաները: 6-րդ տուրի կենտրոնական պարտիայում Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել Իվան Չեպարինովի հետ: 

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տոնել Սերգեյ Մովսեսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է 10 շախմատիստ: Մեր շախմատիստնեից առաջատարների թվում է Հրանտ Մելքումյանը: Արման Միքայելյանը  վաստակել է 4.5 միավոր:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 7-րդ տուրը:

Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն 2017-ը ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից:

Placeholder
Հրանտ Մելքումյանը շարունակում է ընթանալ Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում