Ոստիկանությունն ազատ է արձակել Լոնդոնի ահաբեկչության հետ կապված բոլոր ձերբակալվածներին
Իրավունք
09:52 06/06/2017
Աշխարհ

Ոստիկանությունն ազատ է արձակել Լոնդոնի ահաբեկչության հետ կապված բոլոր ձերբակալվածներին

Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել հունիսի 4-ի գիշերը Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված բոլոր ձերբակալվածներին»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին  նշված է ոստիկանության հայտարարության մեջ:

«Հունիսի 4-ին  հետաքննության շրջանակում ձերբակալված բոլոր մարդիկ ազատ են արձակվել, նրանց  մեղադրանք չի առաջադրվել»,-հայտնել են ոստիկանությունից:

Ահաբեկչությունից հետո ձերբակալվել էր 12 մարդ՝ յոթ տղամարդ, հինգ կին:

Լոնդոնում  բեռնատարը վրաերթի էր ենթարկել  կամուրջի վրա գտնվող անցորդներին, այնուհետև դանակներով զինված երեք ահաբեկիչ դուրս էր եկել մեքենայից և հարձակվել  մարդկանց վրա:  Դեպքի վայր ժամանած ոստիկանները ոչնչացրել են հանցագործներին: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը  տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վիրավորումներ:
 

Placeholder
Ոստիկանությունն ազատ է արձակել Լոնդոնի ահաբեկչության հետ կապված բոլոր ձերբակալվածներին