Նավթի գներն այսօր
Տնտեսություն
14:31 06/06/2017
Աշխարհ

Նավթի գներն այսօր

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքներն իջել են 0,46%-ով՝  կազմելով  47,18 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան  ֆյուչերսները նվազել են 0,42%-ով՝ հասնելով բարելի համար 49,26 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի գներն այսօր