2018թ.-ին նախագահի ամենահավանական թեկնածուն Գագիկ Հարությունյանն է. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:18 07/06/2017
Հայաստան

2018թ.-ին նախագահի ամենահավանական թեկնածուն Գագիկ Հարությունյանն է. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրել է. «Սերժ Սարգսյանը քննարկում է 2018-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ՀՀ նախագահ դարձնելու տարբերակը։ Վերջինս 2004 և 2008թթ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների համար անուրանալի ծառայություն է մատուցել։

Բացի այդ, «Հայաստան» հիմնադրամում մեծ ավանդ ունի։ Հետևաբար, հաջորդ տարի, երբ լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, և նա պետք է թողնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն առաջարկելու է նրանց ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել: Կարծես՝ Գագիկ Հարությունյանը միակ անձն է, որին ԱԺ-ն առանց որևէ խնդրի կընտրի այդ պաշտոնում»։

 

Placeholder
2018թ.-ին նախագահի ամենահավանական թեկնածուն Գագիկ Հարությունյանն է. «Ժամանակ»