Նոր պաշտոն՝  ԱԺ նախկին պատգամավոր  Հովհաննես Մարգարյանին. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:25 07/06/2017
Հայաստան

Նոր պաշտոն՝ ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանին. «Առավոտ»

«Հայկական Վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, ով 15 տարի շարունակ եղել է  Ազգային ժողովի պատգամավոր, սակայն այս տարվա ԱԺ ընտրություններից հետո  մանդատ չստացավ իր քաղաքական ուժի  չընտրվելու պատճառով,  նշանակվել է  Ոսկեվազի գյուղմթերքների, կոնյակի ու պահածոների վերամշակման գործարանի  գլխավոր տնօրեն:  Գործարանի սեփականատերը  Արթուր Բաղդասարյանն է:  Այս մասին «Առավոտ»-ին տեղեկացրել է  Հովհաննես Մարգարյանը՝  նշելով, որ «մի փոքր»  հեռացել է քաղաքականությունից: 

Նա ներկայացրել է, որ հսկայական գործարան է, գյուղոլորտում կարևոր  դերակատարություն ունեցող  արտադրական միավոր է,  ունի մեծ թվով աշխատակիցներ, թեև հետամուտ են լինելու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Ազգային ժողովի  էջում  տեղ գտած  տեղեկատվության համաձայն՝  Հովհաննես Մարգարյանը գյուղատնտեսական  գիտությունների թեկնածու է:

 

Placeholder
Նոր պաշտոն՝ ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանին. «Առավոտ»