Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է բիզնես հիմնել Համբուրգում. ՀԺ
Օրվա մամուլ
09:17 07/06/2017
Հայաստան

Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է բիզնես հիմնել Համբուրգում. ՀԺ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմները հերթով արտագաղթում են: «Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ  պատրաստվում է արտագաղթել  Արտաշատի քաղաքապետի  ժամանակավոր պաշտոնակատար, փոխքաղաքապետ  Գագիկ Պողոսյանը:  Հովիկ Աբրահամյանի այս ազգականը  նախկին վարչապետի հետ  տևական ժամանակ է,  ինչ քննարկում էր  Գերմանիայում բիզնես  հիմնելու հարցը:  Վերջերս էլ նրանք երկուսով եղել են Համբուրգում և պատրաստվում են արտադրական ձեռնարկություն  ստեղծել,  որը կգրանցվի հենց  Գագիկ Պողոսյանի անունով:

Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հետաձգումն  ավելի է արագացրել այս գործընթացը և ժամանակ չկորցնելու համար  Աբրահամյանները իրենց հարազատների համար դրսում  «փոքրիկ» բիզնեսներ են ստեղծում հետագա բարեկեցիկ կյանքը երաշխավորելու համար:  Նշենք, որ  Գագիկ Պողոսյանը  Հովիկ Աբրահամյանի ազգականն է, որի միջոցով Աբրահամյանները դեռ  իրենց ձեռքում են պահում Արտաշատ քաղաքի կառավարումը:

«Հրապարակ» թերթը երեկ գրել էր, որ  արտագաղթել է նաև  Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը:

Placeholder
Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է բիզնես հիմնել Համբուրգում. ՀԺ