«Հա, Գավրոշը հեսա իշխանափոխություն կանի». Ս.Սարոյան
Քաղաքական
12:15 07/06/2017
Հայաստան

«Հա, Գավրոշը հեսա իշխանափոխություն կանի». Ս.Սարոյան

«Մեր երկրում հեղափոխություն չի լինի, քանի որ մեր ժողովուրդը հեղափոխական ժողովուրդ չէ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ խոսելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նախօրեին արած հայտարարության մասին, որ երկրում սպասվում են արտախորհրդարանական զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել նաև ֆորսմաժորային իրավիճակի:

Նա բացառեց, որ  կաջակցի  Ս.Օհանյանին, եթե վերջինս դիմի իրեն և օգնության խնդրի:

«Ես իշխանության մեջ եմ, ոնց որ մեկը գա մեր տուն քո տուն, ասի տնից հել, ես գամ, կլինի՞  տենց բան»,- ասաց նա:

Խոսելով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարության մասին, որ երկրում ազգային դիմադրության ճակատ է ստեղծելու, պատգամավորն ասաց. «Հա, Գավրոշը հեսա իշխանափոխություն կանի»:

Ս. Սարոյանը նշեց, որ երկրում իշխանափոխության կարիք չկա. «Դուք չեք տեսնում, որ չկա: Հիմա ով ինչ ուզում է, ասում է»: 

Placeholder
«Հա, Գավրոշը հեսա իշխանափոխություն կանի». Ս.Սարոյան