Թուրքիայում ձերբակալել են Amnesty International-ի տեղական գրասենյակի ղեկավարին
Իրավունք
10:05 07/06/2017
Աշխարհ

Թուրքիայում ձերբակալել են Amnesty International-ի տեղական գրասենյակի ղեկավարին

Թուրքական իշխանությունները ձերբակալել են Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տեղական գրասենյակի ղեկավար Տաներ Կիլիչին՝ երկրում 2016-ին ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու կասկածանքով: Ռիա նովոստի հաղորդմամբ, այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաև, որ  նրա հետ միասին նախօրեին Իզմիրում ձերբակալել են այդ կազմակերպության թուրքական գրասենյակի ևս 22 աշխատակցի:

Կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ նշվում է. «Նրանց մասնակցության վերաբերյալ հավաստի և ընդունելի ապացույցների բացակայության պատճառով մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին անմիջապես ազատել Կիլիչին և 22 իրավաբաններին, նաև հանել մեղադրանքը նրանց վրայից»:

Placeholder
Թուրքիայում ձերբակալել են Amnesty International-ի տեղական գրասենյակի ղեկավարին