Սեզոնային մրգերի արտահանման գործընթացը պետք է պարզեցնել և  կատարելագործել. վարչապետ
Տնտեսություն
11:25 08/06/2017
Հայաստան

Սեզոնային մրգերի արտահանման գործընթացը պետք է պարզեցնել և կատարելագործել. վարչապետ

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցմանն ու կատարելագործմանը:

Վարչապետի խոսքերով՝ ներկայումս Հայաստանում  արտադրված սեզոնային մրգերի արտահանման համար առավել բարենպաստ շրջանն է, սակայն իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման, բացթողման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը` ոչ արդյունավետ:

«Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար ամբողջությամբ չի կիրառվում «մեկ պատուհան»-ի սկզբունքը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը  ՀՀ գյուղատնտեսության նախարարին և Պետական եկամուտներին կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում մաքսային կետերում «մեկ պատուհան»-ի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը, այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ  և տնտեսվարողների համար մատչելի դարձնելու մեխանիզմները:

Placeholder
Սեզոնային մրգերի արտահանման գործընթացը պետք է պարզեցնել և կատարելագործել. վարչապետ