ՊՆ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Ղուլյանը.«Փաստ»
Օրվա մամուլ
09:15 08/06/2017
Հայաստան

ՊՆ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Ղուլյանը.«Փաստ»

«Փաստ»-ի տեղեկություններով առաջիկայում կշարունակվեն  կադրային ու կառուցվածքային  փոփոխությունները  Պաշտպանության նախարարությունում:  Գլխավոր շտաբի պետի տեղակալների  հաստիքները կրճատելուն  զուգահեռ  մի քանի կադրային փոփոխություններ կլինեն առաջիկա օրերին:

2009-ից  ՊՆ աշխատակազմի ղեկավար աշխատող Գառնիկ Հայրապետյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին: Թերթի աղբյուրների վկայությամբ՝  նրա փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի  նրա տեղակալը՝  Դավիթ Ղուլյանը, ով այս պահին էլ, կարելի է ասել, իրականացնում է աշխատակազմի ղեկավարի  գործառույթները:

«Դավիթ Ղուլյանին իր հետ բերել է  նախարար Վիգեն Սարգսյանը:  Եթե հիշում եք,  Ղուլյանը նախկինում արդարադատության  նախարարի խորհրդականն էր:  Նախարարությունում  Դավիթ Ղուլյանին  հարգանքով են  վերաբերվում և համոզված են, որ Գառնիկ Հայրապետյանի նման նա  իրան «արտոնյալ»  կարգավիճակ չի վերապահի»,-հավելել է թերթը:

Placeholder
ՊՆ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Ղուլյանը.«Փաստ»