Հայաստանի ազգային հավաքականը Չեռնոգորիա կմեկնի վաղը առավոտյան
Սպորտ
20:03 08/06/2017
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը Չեռնոգորիա կմեկնի վաղը առավոտյան

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Չեռնոգորիա կմեկնեն հունիսի 9-ի առավոտյան: Թիմը կհանգրվանի Պոդգորիցայի «Հիլթոն Պոդգորիցա Ցռնա Գորա» հյուրանոցում:

ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆունիսի 9-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30)՝ «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Նույն օրը՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին)՝ «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հունիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին՝ Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը:

Անմիջապես հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնան Հայաստան:

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականը Չեռնոգորիա կմեկնի վաղը առավոտյան