Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խոսքը միայն վերաբերում է նրան, որ անձը չվախենա հնարավոր հաշվեհարդարից. Արփինե Հովհաննիսյան
«Ինչպե՞ս կպայքարի ՀՀԿ-ն կոռուպցիայի դեմ` կտեսնենք, երբ որոշումն ուժի մեջ մտնի, սկսեն գործել օրենքները: Քաղաքական կամքն ու հանձնառությունն արդեն իսկ ամենաբարձր մակարդակով դրսևորված է»,-Ազգային ժողովում «Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» և կից ներկայացված հարակից օրենքների նախագծի ընդունումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն ինչպե՞ս է պայքարելու կոռուպցիայի դեմ, երբ մեծամասնություն է:
Խոսելով «Ազդարարման համակարգի» մասին, նա նշեց, որ ցանկացած անձ, ով ունի բավարար չափի տեղեկատվություն և այդ տվյալները կարող են ստուգվել, կարող է տեղյակ պահել, կարող է նաև անանուն հաղորդում ներկայացվի:
«Խոսքը միայն վերաբերում է նրան, որ անձը չվախենա հնարավոր հաշվեհարդարից, հետևանքներից ու հանգիստ հայտնի այն դեպքի մասին, որը գիտի», - ասաց Ա. Հովհաննիսյանը: