Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին հարսանիքն է եղել. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:23 09/06/2017
Հայաստան

Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին հարսանիքն է եղել. «Իրավունք»

Ապրիլյան պատերազմից հետո, թեպետ Թալիշում մնացել են միայն տղամարդիկ, բայց թալիշցիները  համայնքից դուրս շարունակում են ապրել, ապրել և ընտանիքներ կազմել։ «Իրավունք»-ի  հետ զրույցում  Թալիշի համայնքապետ  Վիլեն Պետրոսյանն ասել է, որ նախորդ տարվա ապրիլի  դեպքերից հետո  վերջերս  թալիշեցիներն  առաջին հարսանիքն են  նշել։

«Տղան թալիշցի է, իսկ հարսը՝ Ստեփանակերտից։ Ի դեպ, ասեմ,  որ երբ Թալիշում  էինք բնակվում, այն ժամանակ էլ մեր  հարսների 80 տոկոսը Հայաստանից էին՝ Ջրվեժից, Չարբախից,  Աբովյանից, Չարենցավանից և այլն։  Թալիշցի մայրերը  ձգտում էին, որ իրենց աղջիկներին ուրիշ տեղ ամուսնության ուղարկեին։ Մեր տղաներն էլ դրսից էին հարս բերում»,-ասել է  համայնքի ղեկավարը։  

Placeholder
Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին հարսանիքն է եղել. «Իրավունք»