«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնականից անբավարար է ստացել դիմորդների 9 տոկոսը
Կրթություն, գիտություն
17:55 09/06/2017
Հայաստան

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնականից անբավարար է ստացել դիմորդների 9 տոկոսը

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցած 5011 դիմորդից առավելագույն 20 միավոր է ստացել 51 դիմորդ,- այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ ԿԳՆ գտանահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը՝ նշելով որ սրանք նախնական տվյալներ են։

«Առարկայի միջին միավորը կազմել է 13.1: Անբավարար են ստացել 9 տոկոսը, իսկ 80 տոկոսը եղել է միջին միավորների սահմաններում՝ 7.5-16»,-ասաց ԳԹԿ տնօրենը։

Վերջնական արդյունքները հայտնի կլինեն կիրակի օրը։

Placeholder