Աթենքում փոխհրաձգության մասնակիցները դպրոցի  բակում պատահաբար երեխայի են սպանել
Աշխարհում
15:56 09/06/2017
Աշխարհ

Աթենքում փոխհրաձգության մասնակիցները դպրոցի բակում պատահաբար երեխայի են սպանել

Հունաստանում «կույր» գնդակից մի 11-ամյա դպրոցական է զոհվել, գրում է ՌԻԱ նովոստին՝ վկայակոչելով հունական AMNA լրատվական գործակալությանը։

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան՝ ուսումնական տարվա ավարտի առթիվ կազմակերված տոնակատարության ժամանակ։ Երեխան դպրոցի բակում է եղել, երբ անսպասելի վայր է ընկել և գլխով գետնին հարվածել։ Բոլորը մտածել են, որ նա առոջղական խնդիրների պատճառով է ուշագնաց եղել։

Երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկների ջանքերն ապարդյուն են անցել։ Տղան մահացել է։

Դիահերձումից հետո պարզվել է, որ մահվան պատճառ է հանդիսացել 9 միլիմետրանոց փամփուշտը։ Արդեն իսկ կան ձերբակալվածներ։

Placeholder