ՊՆ-ն ԵԱՀԿ-ի ուշադությունն է  հրավիրել  սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին
Քաղաքական
16:00 09/06/2017
Հայաստան

ՊՆ-ն ԵԱՀԿ-ի ուշադությունն է հրավիրել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին

Տավուշի մարզում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ,  հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը և նրա դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Մարտին Շուստերը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկումից հետո Այգեպարի համայնքում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը՝ ԵՀԱԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրելով հատկապես սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառեն իրենց զեկույցներում:














Placeholder
ՊՆ-ն ԵԱՀԿ-ի ուշադությունն է հրավիրել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին