Աշոտ Աղաբաբյանը պահանջում է մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:16 10/06/2017
Հայաստան

Աշոտ Աղաբաբյանը պահանջում է մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը. «Հրապարակ»

«Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նամակով դիմել է կառավարությանը՝ պահանջելով  մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ դեռ պատասխան չի ստացել, սակայն երեկ ԱԺ-ն ընդունել է պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրի նախագիծը, որի ցանկում ընդգրկված է նաև «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն։

«Սեփականատերը դեմ է դրան, քանի որ այն համարվում է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի անբաժանելի մասը, որը 2 տարով վարձակալված է կենտրոնական մարզադաշտի կողմից։ Աղաբաբյանի խոսքով, կառույցը սնանկացման եզրին է և չի կարող մասնավորեցվել:

«Եթե չընդառաջի կառավարությունը, ոչինչ էլ չեմ անի, ի՞նչ կարող եմ անել․․․ Քանի որ սպորտային նշանակության շինություն է, հուսով եմ՝ մասնավորեցման բարձր գին չեն գնահատի, և մենք կհաշվարկենք մեր միջոցները ու հնարավոր է սեփականաշնորհենք»։

Placeholder
Աշոտ Աղաբաբյանը պահանջում է մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը. «Հրապարակ»