Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը գոլ է խփել հենց դաշտի կենտրոնից
Սպորտ
10:32 10/06/2017
Աշխարհ

Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը գոլ է խփել հենց դաշտի կենտրոնից

Շվեդիայի ազգային հավաքականի խաղացող Օլ Տոյվոնեն Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը դաշտի հենց կենտրոնից հստակ հարվածով գրավել է մրցակցի դարպասը:

rsport.ru կայքը գրում է, որ Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը գնդակն անհաջող հեռացրել է դեպի դաշտի կենտրոն և այն հայտնվել է շվեդ ֆուտբոլիստ Տոյվոնենի մոտ, վերջինն է դաշտի կենտրոնից կարողացել է գրավել դատարկ դարպասը:

Խաղն ավարտվել է Շվեդիայի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Ավելացված ժամանակում Տոյվոնենի գոլը  որոշիչ է եղել:

Placeholder
Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը գոլ է խփել հենց դաշտի կենտրոնից