Norway Chess. երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ
Սպորտ
11:53 10/06/2017
Հայաստան

Norway Chess. երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի էունեցել Norway Chess գերհզոր մրցաշարի երրորդ տուրի պարտիաները: Մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն էր Անիշ Գիրին: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքի հաղորդմամբ, ամբողջ պարտիայի ընթացքում խաղատախտակին պահպանվել է հավասարության նշան, և 53-րդ քայլին կողմերը համաձայնվել են ոչ-ոքի արդյունքի:

Հաշտություններ են կնքվել նաև Norway Chess մրցաշարի 3-րդ տուրի մյուս բոլոր պարտիաներում՝  Կարլսեն – Նակամուրա, Կրամնիկ – Սո, Վաշիե-Լագրավ – Կարուանա և Կարյակին – Անանդ դիմակայություններում:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում են գլխավորել են 2-ական միավոր վաստակած Վլադիմիր Կրամնիկը և Հիկարու Նակամուրան: 6 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ֆաբիանո Կարուանան, 1.5-ական միավորով կիսում են 3-8-րդ հորիզոնականները, իսկ մեկական միավոր վաստակած Անիշ Գիրին և Վիշվանաթան Անանդը եզրափակում են աղյուսակը:

Չորրորդ տուր.

Արոնյան – Կարլսեն
Կարուանա – Կրամնիկ
Սո – Կարյակին
Նակամուրա – Վաշիե-Լագրավ
Գիրի – Անանդ

Placeholder
Norway Chess. երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ