Մերկել. Գերմանիան մտահոգված է Քաթարի իրավիճակով
Քաղաքական
12:34 10/06/2017
Աշխարհ

Մերկել. Գերմանիան մտահոգված է Քաթարի իրավիճակով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները պետք է ճանապարհ գտնեն Քաթարի շուրջ իրավիճակը հարթելու համար։ «Ռեգնում»-ի փոխանցմամբ՝ այս մասին գերմանական կառավարության ղեկավարը հայտարարել է Մեքսիկայի նախագահի հետ հանդիպման արդյունքներն անփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։

Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի իշանությունները մտահոգված են Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակով, և խորհուրդ են տվել գտնել ընդհանուր եզրեր:

«Պարսից ծոցի երկրները պետք է միասին աշխատեն լուծում գտնելու համար»,- ասել է նա։

Կանցլերի կարծիքով՝ հակամարտության դիվանագիտական որոշումը չի գտնվի, քանի դեռ գործընթացին չեն մասնակցի բոլոր խոշոր տարածաշրջանային խաղացողները, մասնավորապես՝ Իրանը և Թուրքիան։

 

Placeholder
Մերկել. Գերմանիան մտահոգված է Քաթարի իրավիճակով