Ֆիզիկայի միասնականից 20 միավոր է ստացել 28 դիմորդ
Կրթություն, գիտություն
16:51 12/06/2017
Հայաստան

Ֆիզիկայի միասնականից 20 միավոր է ստացել 28 դիմորդ

«Ֆիզիկա» առարկայից միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են։ ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը Panorama.am-ին փոխանցեց, որ քննությանը մասնակցել է 1452 դիմորդ, իսկ միջին միավորը կազմել է 12,3։

Նա հայտնեց, որ դրական շեմը չեն հաղթահարել դիմորդների 21 տոկոսը, իսկ  առավելագույն 20 միավոր հավաքել է 28 դիմորդ։

 

Placeholder