ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի. «Ռոսատոմի» տնօրեն
Տնտեսություն
18:44 12/06/2017
Հայաստան

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի. «Ռոսատոմի» տնօրեն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության կարևորությունը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքին:

Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և ավելացրել, որ ՀԱԷԿ-ի ծրագիրն էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից մեկն է: Այնուհետև «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը վարչապետին է ներկայացրել աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել հետագա անելիքներին:

 

Placeholder
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի. «Ռոսատոմի» տնօրեն