ԿԳ նախարարը չի կարծում, թե Լեզվի տեսչությունն առաջիկայում կփակվի
Կրթություն, գիտություն
16:14 13/06/2017
Հայաստան

ԿԳ նախարարը չի կարծում, թե Լեզվի տեսչությունն առաջիկայում կփակվի

Չեմ կարծում, որ Լեզվի պետական տեսչությունն առաջիկայում կփակվի և նրա գործունեությունն անիմաստ է, - այսօր Ազատության ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե բացի Լեզվի տեսչությունից՝ ԿԳՆ-ում այլ մարմինների որոնց պահելն անիմաստ է։

«Լեզվաքաղաքականությունը շատ կարևոր գործառույթ է, որը պետք է իրականացվի հայաստանում, բայց որ մեր կրթական կառավարման համակարգը՝ սկսած նախարարությունից ունի բավականին բարեփոխումների կարիք՝ ևս հստակ է»,-ասաց նախարարը»,- ասաց նա։

Նախարարի խոսքով սակայն, կրճատումների հարցին մեկ այլ կողմից էլ պետք է նայել. «Աշխատողները հիմնականում քաղծառայողներ են, որոնք վստահելով իրենց աշխատանքի կայունությանը, մտնում են վարկային, հիփոթեքային տարբեր ծրագրերի մեջ, և այդ պահին եթե առանց նախապատրաստելու, զուտ մեխանիկական կրճատումներ ես սկսում անել, մարդիկ կորցնում են ոչ միայն աշխատանքը, այլև շատ ավելի մեծ ֆինանասկան բեռի տակ են մտնում։ Դրա համար շատ կարևոր է բոլոր տիպի օպտիմալացման ծրագրերի պետք է շատ ավելի լայն ու խորը նայել։ Կրճատելիս պետք է այլընտրանք առաջարկել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳ նախարարը հայտարարել էր, որ կրճատվող ուսուցիչներին կտրամադրվի փոխհատուցում։

Placeholder
ԿԳ նախարարը չի կարծում, թե Լեզվի տեսչությունն առաջիկայում կփակվի