ԱԺ-ում ներքին աուդիտ է անցկացվում. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:20 13/06/2017
Հայաստան

ԱԺ-ում ներքին աուդիտ է անցկացվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով,  ԱԺ աշխատակազմի  նոր ղեկավարի՝  Արա Սաղաթելյանի  հրահանգով  այս օրերին ներքին աուդիտ է անցկացվում:  Իսկ նպատակն է հասկանալ, թե  այս տարիներին արդյոք  ԱԺ աշխատակազմի բաժինները  արդարացված են աշխատել,  արդյոք ֆինանսական խախտումներ եղել են, թե ոչ:

«Բանն այն է, որ վերջին տարիներին  ԱԺ աշխատակազմը գնալով միայն  ավելացել է,  իսկ թե որքանով է արդյունավետ գործել,  մեծ հարցական է»,-մեկնաբանել է թերթը:

«Ժողովուրդ» -ի հետ զրույցում  ԱԺ հասարակայնության և  տեղեկատվության միջոցների հետ  կապերի  վարչության պետ  Արսեն Բաբայանը  հայտարարել է, որ  ԱԺ-ն ունի ներքին աուդիտի  բաժին,  որը օրենսդրության համաձայն՝  անցկացնում է ստուգումները:

«Ինչ վերաբերում է ձեր տեղեկություններին, ապա, հավանաբար, խոսքը ԱԺ-ի աշխատակազմին ամրացված  գույքի գույքագրման  աշխատանքների մասին է,  ինչը օրենքով նախատեսված պարտադիր պահանջ է բոլոր պետական հիմնարկների համար:  Իրականացվում է առկա գույքի գույքագրում, համեմատվում է  հաշվապահական թղթերում առկա  տվյալների հետ՝  նպատակ ունենալով վերջնական արդյունքով  ներդնել գույքի  կառավարման  էլեկտրոնային համակարգ»,-ասել է  նա:

Placeholder
ԱԺ-ում ներքին աուդիտ է անցկացվում. «Ժողովուրդ»